11:04 Ստամբուլում բացվել է Արա Գյուլերի աշխատանքների ցուցահանդեսը | |
|
Մարտի 1-ին Ստամբուլում հայազգի աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանում բացվել է արվեստագետի աշխատանքների ցուցահանդեսը: Այն բաց կլինի մինչև սեպտեմբեր: Անադոլու գործակալության փոխանցմամբ՝ ցուցահանդեսին ներկայացված են հնագույն Ափրոդիսիաս քաղաքի ավերակաների լուսանկարները։ 60 տարի առաջ Գյուլերը Թուրքիայի Այդըն նահանգում պատահաբար հայտնաբերել էր Ափրոդիսիասը։ 2017 թվականին քաղաքը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Հիշեցնենք, որ Գյուլերը 90 տարեկանում մահացել է անցյալ տարի: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |