22:45
SsangYong-ը ցուցադրել է Actyon քրոսովերի փոխարինողին

Կորեական արտադրող SsangYong-ը ներկայացրել է նոր մոդելի՝ C300 քրոսովերի առաջին թիզերները։ Հայրենիքում այն կստանա ավանդական Korando անվանումը՝ հայտնում է Motor-ը։

С դասի ավտոմեքենան C200 նախագծի ուղղակի փոխարինողն է։ Վերջինը արտադրվում է 2010 թվականից, ընդ որում՝ ֆինանսական խնդիրների պատճառով թողարկվել է մեկ տարի ուշացումով։

Ավտոմեքենայի արտաքին տեսքը ֆիրմային նոր Viewtiful ոճով է։ Նրա հիմնական հատկանիշներն՝ են տանիքից վիզուալ անջատված հետնամասի գեղեցիկ թեքությունը, ռելիեֆային կողերը՝ գոտկային գծի վրա և հետևի անիվների շրջանում «ալիքներով», և օպտիկան, որ ուղղահայաց արծաթե շերտի միջոցով վիզուալ միացված է։

Եվրոպայում փորձարկում անցած նախատիպերի լուսանկարներից ելնելով՝ նորույթը կունենա մոտ 4,5 մետր երկարություն, այսինքն չափսերով կհամապատասխանի Volkswagen Tiguan-ին։ Արդեն որոշված է, որ նոր ավտոմեքենան կստանա նախկին անվանումը՝ SsangYong Korando։

Категория: Auto News | Просмотров: 565 | Добавил: Moder-003 | Теги: քրոսովերներ, Actyon, SsangYong | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0