20:30
Սփայք Լին կնախագահի Կաննի կինոփառատոնի ժյուրին

kulturomania.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկացի կինոռեժիսոր Սփայք Լին կգլխավորի Կաննի կինոթառատոնի ժյուրին։

Այդ մասին հայտնել են փառատոնի կազմակերպիչները:

«Մենք հասստատում են, որ ամերիկացի կինոռեժիսոր Սփայք Լին կլինի Կաննի 74-րդ կինոփառատոնի ժյուրիի նախագահը»,- հայտնել են կազմակերպիչները:

Ժյուրիի մնացած անդամների անունները հայտնի կդառնան հունիսի սկզբին:

Սփայք Լին պետք է գլխավորեր Կաննի կինոփառատոնի ժյուրին 2020 թվականին, սակայն ցուցադրումը չեղյալ էր հայտարարվել  կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս տարի փառատոնը տեղի կունենա հուլիսի 6-17-ը:
 

Категория: Cinema | Просмотров: 563 | Добавил: vahktang_margaryan | Теги: Կաննի կինոփառատոն | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0