23:00 SpaceX-ը ԱՄՆ-ում օդաչուներով թռիչքների վերականգնման համար թեսթ կթողարկի | |
|
Այս հանգստյան օրերին SpaceX-ը կփորձի մանեկեն ուղարկել Միջազգային տիեզերական կայան՝ որպես օդաչուներով տիեզերական թռիչքները վերականգնելու գլխավոր թեսթ։ Այն պահից, երբ 2011թ․ հուլիսի 21-ին «Ատլանտիս» տիեզերանավը վերադարձավ Երկիր, ոչ մի ամերիկյան տիեզերագնաց չի մեկնել տիեզերք՝ հայտնում է AFP-ն։ NASA-ն մեկ մարդու համար 82 մլն դոլար է վճարում Ռուսաստանին՝ ամերիկյան տիեզերագնացներին ուղեծրային հետազոտական կենտրոն տանելու և հետ բերելու համար։ 2014թ․ ԱՄՆ տիեզերական գործակալությունը այդ խնդրի լուծման պայմանագրեր է կնքել SpaceX-ի և Boeing-ի հետ։ Սակայն ծրագիրը ձգձգվում է հատկապես օդաչուներով թռիչքների անվտանգության խիստ պահանջների պատճառով։ Ոչ ոք Ամերիկայում չի ուզում վերապրել 1986 և 2003 թվականներին ամերիկյան «Չելենջեր» և «Կոլումբիա» տիեզերանավերի ողբերգությունը։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |