12:52 Սուրեն Սահակյանը՝ «հների» ու «նորերի» մասին | |
|
ՔՈ կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «88-ից հետո կատարվեց էն, որ «նորերը» նվազագույնը՝ հաշտվեցին համակարգում «հների» գոյության հետ, իսկ առավելագույնը «հների» հետ ձեռք-ձեռքի տված զբաղվել նույն կոռուպցիայով, ինչով զբաղվում էին «հները»։ Մի քանի տարի անց «հները»՝ կոմունիստական նոմենկլատուրան, համակարգն ամբողջությամբ վերցրին իրենց վերահսկողության տակ։ Դա կատարվեց ժողովրդական նույնպիսի սիրո ու վստահության մթնոլորտում։ Իսկ մենք ստիպված էինք «հների» մտածողությամբ ու դաստիարակությամբ օժտվածներին հանդուրժել 20 տարի։ Ոմանց կարող ա թվալ, թե իրենք ավելի խելացի ու հնարամիտ են, քան 88-ի «նորեր»-ը։ Մեր մոտ գուցե երկրորդ անգամից ա միանգամից ընկալվում։ Ժամանակը ցույց կտա։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |