09:11
Սուրեն Սահակյան․ «Ճգնաժամեր անընդհատ առաջանալու են»

ՔՈ կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Քոչարյանի հարցով մնում եմ նախկին կարծիքիս, որ նրան ավելի շատ են ուշադրություն դարձնում, քան արժանի ա։ Երկու ասպեկտ կա էս հարցում, որ էական են։

Առաջինը՝ որ ամեն ինչ էս երկրում անձնավորված ա, այսինքն՝ շատերի կարծիքով եթե ոմն մեկը բանտ չնստեց, ուրեմն երկիրը կործանվում ա։

Ինստիտուցիա, բան՝ հեչ, էլի։ Երկրի զարգացումն ու անկումը կախված ա նրանից, թե էդ մեկը նստելու ա, թե ազատության մեջ հայտնվի։ Եվ երկրորդը՝ մենք ապրում ենք երկրում, որտեղ իրավական միտքը էդ մի անձին դատելու, պաշտպանելու, արդարացնելու ունակ չի։ Քրեական գործ կա, որ իրավական համակարգը ճկռում ա, բայց լուծումը չի գտնում։ Դեռ էդքան չենք զարգացել։

Սրանք իրականում ավելի կարևոր ու տխրեցնող արձանագրումներ են, քան հանցագործի չնստելու հանգամանքը։ Երբ համակարգը չի աշխատում, էս մեկը կնստի, թե չէ, միևնույնն ա, սենց ճգնաժամեր անընդհատ առաջանալու են։ Իսկ Քոչարյանի ֆենոմենն ընդամենը սրում ա զգացողությունները»։

Категория: Տեսանկյուն | Просмотров: 534 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Սուրեն Սահակյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0