14:20
Սուրեն Սահակյան․ «ՍԴ շուրջ տեղի ունեցող գերմանական կինոն շարունակվում է»

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Դատարանները շրջափակելու ակցիայի օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից»։

ՍԴ նոր դատավորի պաշտոնի համար դատավորների կողմից ԱԺ-ին ներկայացվել է Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը։ Երվանդ Խունդկարյանի քննած 13 գործեր հասել են ՄԻԵԴ, որոնց վերաբերյալ էլ ի վնաս Հայաստանի որոշումներ են կայացվել։ Այս 13 գործերը, որոնք քննվել են Երվանդ Խունդկարյանի մասնակցությամբ, ընդհանուր առմամբ Հայաստանին արժեցել են շուրջ 312 հազար եվրո։

Այ սենց Նոր Հայաստան, Նոր Սահամադրական դատարան Հրայր Թովմասյանով ու Երվանդ Խունդկարյանի թեկնածությամբ։ ՍԴ շուրջ տեղի ունեցող գերմանական կինոն շարունակվում է»։

Категория: Տեսանկյուն | Просмотров: 259 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Սուրեն Սահակյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0