12:26 Սուրեն Սահակյան․ «Մենք դեռ լուծումներ գտնելու ունակ չենք» | |
|
ՔՈ կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Էս բռնության թեմայի քննարկումը հար և նման ա մնացած բոլոր հարցերի քննարկումներին։ Մենք դեռ լուծումներ գտնելու ունակ չենք։ Ցանկացած թեմայի «քննարկման» սխեման հետևյալն ա՝ ճշտել «համախոհների» շրջանակը-գծերը գծել-տեղակայվել միմյանց դեմ-միմյանց վրա կեղտ շպրտել։ Ընդ որում, խնդրի լուծումն արդեն բացարձակ էական չի։ Սա մտահոգիչ ա էն առումով, որ կոնֆլիկտների հարթման բանաձև չունենք, մինչդեռ ով խոսում ա, խոսում ա համերաշխության անհրաժեշտության մասին։ Ես, իհարկե, չեմ մտնելու բովանդակային բանավեճի մեջ։ Ինձ ուղղակի մի հարց ա հետաքրքրում, որն ուղղակի «ճամբարներից» մեկում չհայտնվելու համար չէի տալիս։ Բայց մտել՝ մտել եմ, հետաքրքրող հռետորական հարցն էլ տամ։ Մի տեսակ երեսպաշտության տարր կա, երբ առաջարկվում ա բռնության ենթարկվողին նույնացնել բանավեճի հակառակ կողմի քրոջ, կնոջ, մոր կամ աղջկա հետ, բայց առաջարկողը բռնարարին չի նույնացնում իր հոր, եղբոր, ամուսնու կամ որդու հետ։ Այսինքն՝ բռնության ենթարկվողները մեր հարազատներն են, իսկ բռնարարները՝ այլմոլորակայիններ։ Կա՞ նման բան, թե՞ չէ (հիշեցնեմ՝ հարցը հռետորական ա և պատասխան չի ենթադրում) ։) Սա ինչի՞ է կարևոր ինձ համար։ Որովհետև, իմ կարծիքով, հենց էդտեղ է թաքնված խնդրի լուծումը։ Տպավորություն է, որ յուրաքանչյուրը իրենից դուրս յուրաքանչյուրի մեջ է տեսնում բռնարարին ու, հետևաբար, պատասխանատվությունը իրենից դուրս ա տարածում։ Ինքը բռնության դեմ պայքարող կինոյի հերոսն ա, մնացածը՝ մեղավորները։ Իսկ եթե գտնում ես, որ բռնարարն էլ, բռնության ենթարկվողն էլ քո հարազատներն են, ապա պատասխանատվությունը, ենթադրաբար, բոլորինս ա։ Այդ թվում՝ դատապարտողինը, քանի որ ինչ-որ մի ժամանակ, ինչ-որ մի տեղ ինքն էլ ա սխալ թույլ տվել»։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |