11:35 Սուրեն Սահակյան․ «Մեկ անգամ ընկրկողը անընդհատ ընկրկելու է» | |
|
«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ռուսաստանի օդային սահմանները բացվում են ԵԱՏՄ երկրներից բոլոր քաղաքացիների համար, բացառությամբ Հայաստանի քաղաքացիների (հղումը՝ մեկնաբանություններում)։ Սա կանխատեսելի էր ու ասեմ՝ ինչու։ Ես դեռ դեպք չեմ մտաբերում, երբ երկրի շանտաժը աշխատի ու շանտաժ անող կողմը բավարարվի միայն նախնական պայմաններով։ Այսինքն՝ երբ Ռուսաստանը հարաբերությունների որակը պայմանավորում ա, ասենք, Հարավ-կովկասյան երկաթուղիների նկատմամբ հարուցված քրեական գործով ու Քոչարյանի ազատությամբ ու դու տրվում ես էդ շանտաժին, բավարար քայլեր չես կատարում քո ներքին գործերին միջամտելու այլոց քայլերը հաջողությամբ պսակվելու դեմ, ապա վաղը միջամտության շրջանակը մեծանալու ա ու շանտաժի գործիքներն էլ ավելի բազմազան դառնան։ Եթե ողնաշարդ բավարար ամրություն չունի, որ ամեն առիթով չճկվի, ապա այն ճկելու փորձերը պարբերական բնույթ կկրեն ու գործիքները բազմազան կլինեն։ Փոխարենը, նման տիպի հարաբերություններում ողնաշարիդ ամրությունը ապացուցելու դեպքում անհնար է քեզ հետ հաշվի չնստել ու որպես հավասարի հետ չհարաբերվել։ Սուվերենի հետ խոսում են հարգանքով, ձգտում են փոխշահավետ համագործակցության։ Ոչ սուվերենի շալակն են ելնում բոլոր նրանք, որոնք դա պատեհ են համարում։ Չի կարելի տրվել շանտաժին։ Ներքին լեգիտիմությունն էս առումով կարևոր հանգամանք է ու այն առկա ա։ Զուգահեռ պետք է աշխատել, որ ամեն երրորդական պատճառով դա էլ վտանգի տակ չլինի։ Ասածս վերաբերում է նաև Ամուլսարի հարցում բանեցվող ենթադրյալ ճնշումներին ու դրա նման բոլոր դեպքերին, երբ մեկ անգամ ընկրկողը, ժանրի կանոններով, անընդհատ պետք է ընկրկի։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |