22:00 Սուրեն Սահակյան․ «Աջակցությունը լինելու է ամեն դեպքում» | |
|
«Քաղաքացու որոշում» ՍԴ կուսակցության քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գուցե դուք չեք նկատել, բայց Ռուսաստանը կամ որևէ այլ երկիր, որ մեզ զինել ու զինում է ոչ Սերժի սիրուն աչքերի համար էր դա անում, ոչ էլ Նիկոլի։ Երկրները շահեր են ունենում ու դա միայն մյուսներին ստրկացնելը չի, այլ, օրինակ, իրենց համար նաև անվտանգության բարձիկներ ստեղծելը, իրենց շահերի հետ համընկնող շահեր ունեցող ուժեղ դաշնակիցներ ունենալը։ Մենք տեսնում ենք, որ Թուրքիայի ու Ադրբեջանի գործողություններում մեծ ու փոքր տարածաշրջանների երկրները հիմնականում մեծ վտանգ են տեսնում։ Հետևաբար ինչքան էլ էսօր դուր չգան Նիկոլի աչքերն ու դուր գան, ասենք, Քոչարյանինը, աջակցությունը լինելու է ամեն դեպքում։ Մեր բանակը թուրքերի հարցերը կլուծի, մնում ա մեր պարտությանը, սայթաքումին սպասող 5-րդ շարասյան հարցերը լուծվեն։ Դրանք իշխանության համար երկիրն էլ կզոհեն առանց մի վայրկյան աչք թարթելու»։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |