11:13 Սլովակիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը | |
|
Սլովակիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել Սլովակիայում և Չեխիայում ՀՀ նախկին դեսպան, ներկայում Ուրկաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը: ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Համաձայնագիրը մինչ այս վավերացրել են Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, ՄԹ-ն, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Գերմանիան, Ֆինլանդիան, Հունգարիան, Շվեդիան: Համաձայնագիրը վավերացրել է նաև Հայաստանը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |