21:30 Սիրո 6 հիմնական տիպեր | |
|
Կանադացի հոգեբան Ջոն-Լին առաջարկում է սիրո 6 հիմնական տիպեր 1. Ստորգե. սիրո այս տեսակը հիմնականում առաջանում է իրար կողքի ապրող մարդկանց մոտ, երբ նրանք համակրում են միմյանց, իսկ հետո որոշում են ընտանիք կազմել: 2. Լուդոս. Առաջացել է «խաղ» բառից: Նրանք ովքեր սիրում են այս սիրով, երբեք իրենց կյանքը չեն նվիրում մեկ զուգընկերոջը: Նրանք չեն սիրում խոստանալ: Լուդոսը ոչ ընտրողական, անկայուն սեր է միտված թեթև հաճույքների, որը ծայրահեղ եսակենտրոն սեր է: 3. Մանյա. սեր-մոլեգնություն, որը առաջանում է էռոսի և լուդոսի համադրությունից: Սա ծայրահեղ վատատեսական, ինքնաքայքայող կիրք է: Նրան հատկանշական է հոգեկան ցավ և խուճապ, քնի և ախորժակի կորուստ:Մանյան շատ անկայուն և անհարթ զգացմունք է, երբ մարդը դառնում է իր սիրո գերին մշտապես գտնվելով մեկ գրգռվածության, մեկ ճնշվածության մեջ: 4. Պրագմա. այս սիրո տեսակը առաջանում է լուդոսի և ստորգեի համադրությունից: Սա հանգիստ, հավասարակշիռ զգացմունք է, այստեղ իշխում է միտքը, որին ենթակա են հույզերը: Պրագմայում էական է զուտ կենցաղային հաշվարկը: Պրագման պլանավորված զգացմունք է: Այն նման է կապվածության, համակրանքի, հիմնավորված է և ռացիոնալ: Պրագման կայուն է և տևական: Մարմնականի ձգտումը նրա մեջ առաջին պլանում է գտնվում, նամանավանդ հարաբերությունների սկզբում: Սիրահարները այստեղ մեծ նշանակություն են տալիս մարմնի ձևին: Աղբյուրը՝ www.hogeban.info | |
|
| |
| Всего комментариев: 0 | |