12:12 Սիրիայում ԻՊ նոր հարձակումներ է իրականացրել | |
|
Սիրիայի հյուսիս-արևելյան Հասակե նահանգի Ղամիշլի քաղաքում համաժամանակյա զինված հարձակումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով սպանվել է 6 և վիրավորվել 22 հոգի, որոնց մեջ կան քաղաքացիականներ և ուժայիններ: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, զինված հարձակումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Կամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր` Հաննա Պետոյանի սպանության պատասխանատվությունը: Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` ռումբով բեռնված 2 մեքենա և մեկ մոտոցիկլետ, մտնելով դպրոցին և եկեղեցին կից մարդաշատ շուկա, պայթեցվել են: Պայթյունի հետևանքով շենքեր են վնասվել, իսկ առաջացած հրդեհը մարել են հրշեջ-փրկարարական ջոկատները: Նշվում է, որ վիրավորների թվում կան նաև անվտանգության 4 աշխատակից: Զինված հարձակման պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել: Հիշեցնենք, որ Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետն ու նրա հայրը սպանվել են մեքենայով Դեր Զոր ուղևորվելու ճանապարհին, երբ ցանկանում էին պարզել կաթողիկե եկեղեցու վիճակը։ Ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ: Հրաձգության հետևանքով Հայ Կաթողիկե համայնքի քահանայի հայրը տեղում զոհվել է, րոպեներ անց զոհվել է նաև Տեր Հովսեփ քահանա Պետոյանը: Ահաբեկիչների կողմից բացված կրակից մեքենայում վիրավորվել է Հասիչեի եկեղեցու սարկավագ Ֆաթի Սանոն: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |