15:38 Սիրիայի քրդաբնակ վայրում մեծ թունել է հայտնաբերվել | |
|
Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմագործողության հետևանքով գրավված Ռաս ալ-Այն շրջանում հայտնաբերվել է թունել: Թուրքական պետական լրատվական գործակալության փոխանցմամբ` քուրդ զինյալների կողմից փորված թունելով գաղտնուղի է տարվել մինչև Թուրքիայի սահման: Նշվում է, որ թունելի մուտքը գտնվում է Ռաս ալ-Այնի կենտրոնին կից մի պահեստում: Այն մի քանի մուտք ունի, կան օդափոխման համար անցքեր և հանգստի համար նախատեսված անկյուններ: Թունելի մուտքը 13մ խորությունը ունի, բարձրությունը 3 մետր է, իսկ լայնությունը 2.5մ: Աղբյուրի տեղեկացմամբ` Թուրքիայի հնարավոր ռազմական գործողություններին դիմակայելու և անսպասելի հարձակումներ իրականացնելու համար երկար Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» (YPG-ԺԻՋ) Մանբիչի, Քոբանիի, Թել Աբյադի, Ռաս ալ-Այնի, Սըրրինի, Կամըշլըի և Մալիքիյյեի շրջաններում թունելային ցանց են փորել:
Աղբյուրը՝ ermenihaber.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |