11:58 Շուշանիկ Ներսիսյան․ «Գործունեությունս շատերին խանգարում է» | |
|
ՊԵԿ նախագահի տեղակալ, մաքսային ոլորտը համակարգող Շուշանիկ Ներսիսյանը, անդրադառնալով վերջին շրջանում, մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող պետական ընկերությունը կառավարելու վերաբերյալ հրապարակումներին, Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Դատելով վերջին շրջանում իմ անձին վերագրվող տարբեր կեղծ լուրերը, որոնցից վերջինը վերաբերում է նորաստեղծ մաքսային միջնորդական կազմակերպության իրական շահառու լինելուն` կարելի է եզրակացնել, որ իմ գործունեությունը շատ մարդկանց խանգարում է։ Հետաքրքիր են նաև «որոշ» մաքսային միջնորդների շրջանակներում տարածված խուճապահար խոսակցությունները, որոնցից կարելի է փաստել, որ աշխատանքս գնում է ճիշտ ուղղությամբ։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ չունեմ առնչություն ոչ մի բրոկերական գրասենյակի հետ և պետական պաշտոն զբաղեցնելու ընթացքում չեմ զբաղվելու ոչ մի ձեռնարկատիրական գործունեությամբ։ Կոչ եմ անում համապատասխան մարմիններին անհրաժեշտության դեպքում ուսումնասիրել իմ գործունեությունը և առաջարկում եմ իմ լիակատար համագործակցությունը՝ սկսած ֆինանսական միջոցների մասին տեղեկություն տրամադրելուց, մինչև անձնական հեռախոսի տվյալների ուսումնասիրություն»,- իր ֆեյսբուքի էջում գրել է Ներսիյանը։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |