21:00
Շունն ու նրա արտացոլումը գետում․ Եզոպոս

Մի շուն շրջում էր գետի մոտով՝ մսի մի կտոր երախում ամուր բռնած: Նա գետի ջրի մեջ տեսավ իր սեփական արտացոլումը ու կարծեց, թե այն իրականում մեկ այլ շուն էր, որն ավելի մեծ կտոր միս ունի: Ու ցանկանալով տիրանալ ուրիշի կտորին՝ նա մի կողմ նետեց մսի իր բաժինը՝ դիմացինից կտորը խլելու մտադրությամբ:

Արդյունքում նա մնաց ձեռնունայն։ Արտացոլանքի շունը գոյություն չուներ, իսկ մսի սեփական բաժինը ջրի հոսանքը տարավ:

Եզոպոսի այս առակը մեզ սովորեցնում է  չկենտրոնանալ ուրիշի ունեցածը յուրացնելու վրա։ Դա կարող է մեզ ստիպել կորցնել այն, ինչին ինքներս ենք հասել:

 

Категория: Դասեր | Просмотров: 237 | Добавил: vahktang_margaryan | Теги: Եզոպոս | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0