15:24
Շմոլ գազից մահացած 4 երեխաների հայրը վաղն առավոտյան կլինի Հայաստանում

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Ֆեյսբուքի իր տեղեկացրել է որ Նոր Հաճնում շմոլ գազից մահացած 4 երեխաների հայրը վաղն առավոտյան կլինի Հայաստանում․

«Հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացի Արման Մարգարյանը գտնվում է Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում։ Տեղափոխման հետ կապված հարցերն լուծված են, և մեր քաղաքացին արդեն իսկ վաղն առավոտյան կլինի Հայաստանում»։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 16-ին Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում ժամը 13:00-ի սահմանում ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ էր ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր-Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել են 5 քաղաքացու դի՝ 77-ամյա Ժաննա Սիմոնյանին, 16-ամյա Էդուարդ Մ.-ին, 12-ամյա Սերինե Մ.-ին, 15-ամյա Տիգրան Ս.-ին և 14-ամյա Ժաննա Մ.-ին: Ըստ նախնական տեղեկությունների, նրանք մահացել են խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից: Մահացած երեխաները Ժ. Սիմոնյանի թոռնիկներն էին:

 Երեխաների հայրն ու մայրը բնակվում են Ուկրաինայում, սակայն ամուսնալուծված են, իսկ երեխաների խնամքը հոգացել է տատիկը և Հայաստանում գտնվող հորեղբայրը:

Просмотров: 516 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Գազ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0