21:45 Շիզոֆրենիայով տառապողների համար COVID-19-ը կրկնակի անգամ ռիսկային է | |
|
Կորոնավիրուսային վարակով Նյու Յորքի հիվանդանոցներ ընդունված շիզոֆրենիայով տառապողների բժշկական վերլուծությունը ցույց է տվել, որ նրանք COVID-19- ից մահանում են 2,7 անգամ ավելի հաճախ, քան սովորական պացիենտները: Անհանգստության և աֆեկտիվ խանգարումների համար գիտնականները նման օրինաչափություն չեն գտել: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են «JAMA Psychiatry» գիտական ամսագրում: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ճարպակալմամբ, սրտի քրոնիկ հիվանդությամբ, շաքարախտով հիվանդները, ինչպես նաև արյան երկրորդ խումբ ունեցողներն առավել ծանր են տանում կորոնավիրուսային վարակը: Այնուամենայնիվ, սա COVID-19-ի ռիսկային խմբի սպառիչ ցուցակը չէ, ուստի հիվանդությունն ավելի ռիսկային դարձնող գործոնների որոնումը շարունակվում է: Նոր աշխատության ընթացքում գիտնականները՝ Քեթլին Նեմանիի որոշել են պարզել, թե ինչպես են հոգեկան խանգարումներն ազդում կորոնավիրուսային վարակից մահվան հավանականության վրա: Նրանք ուսումնասիրել են Նյու Յորքի կլինիկաներում բուժում ստացող 7.3 հազար հիվանդների բժշկական պատմությունը, որոնք 2020 թ.-ի մարտից մայիս ընկած ժամանակահատվածում վարակվել են կորոնավիրուսով և ունեցել են հոգեկան խանգարումներ։ Ընդհանուր առմամբ, հիվանդության ախտորոշումից հետո 45 օրվա ընթացքում մահացել է նման խնդիր ունեցող 864 հիվանդ: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |