20:05 Շատ վաղուց է հայտնի, թե ինչ խնդիր է լուծում Էրդողանը․ lragir.am | |
|
lragir.am-ի զրուցակիցն է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ալիևին, բայց Պուտինն էլ պետք է հանդիպի Փաշինյանին, թեև առանձնապես մեծ ակնկալիքներ չկան այդ հանդիպումներից: Ձեր կարծիքով, որքանով կարող են կենսունակ լինել ամեն կերպ ԼՂ հակամարտության կարգավորման մեջ ներգրավվելու Թուրքիայի քայլերը, և ինչ խնդիր է լուծում Էրդողանը: Շատ վաղուց է հայտնի, թե ինչ խնդիր է լուծում Էրդողանը: Թուրքիան Հարավային Կովկասում հասել է նրան, որ ունի մինիմում նույնքան իրավունք, ինչքան Ռուսաստանը: Ամբողջ նպատակը այդ է՝ ցույց տալու, որ ինքը Հարավային Կովկասում ունի ազդեցություն և կարող է մասնակցել այդ բանակցային գործընթացին: Կարո՞ղ է Մոսկվան Թուրքիային զսպող դեր խաղալ: Ռուսաստանը հայտարարել է, որ ինքը շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին, այնպես որ Ռուսաստանը ցանկություն չունի Թուրքիայի հետ միասին առանձին բանակցությունների միջոցով հանդես գալ այս գործընթացում: Խոսվում է, որ Արցախում ընթացող պատերազմը կարող է վերածվել ռուս-թուրքական հակամարտության: Դուք որքանո՞վ եք սա իրատեսական համարում: Ես տեսնում եմ, որ Ռուսաստանը փորձում է ամեն կերպ խուսափել դրանից: Այո, դրա հնարավորությունը կա, բայց Ռուսաստանն էլ ցանկություն չունի կոնֆլիկտի մեջ մտնել Թուրքիայի հետ: Իսկ Էրդողանը ընդհակառակը, իր սովորության համաձայն ամեն տեղ հենց կոնֆլիկտներ է փնտրում: Իհարկե, այս երկու երկրները մնում են հակառակորդներ, գնալով այդ հակառակորդ լինելու հանգամանքն ավելի կուժեղանա: Չնայած նրանք ունեն նաև որոշակի ընդհանուր շահեր, մասնավորապես, Սիրիայում, բայց ամեն դեպքում, իրենց հակադիր դիրքերը մեր տարածաշրջանում կնպաստեն նրան, որ հակասությունները այդ երկու երկրների միջև կուժեղանան: Տեսակետ կա, որ Թուրքիան փորձում է իր պանթուրքիստական ծրագիրը կյանքի կոչել: Դուք տեսնո՞ւմ եք նման միտումներ: Անտարակույս, ես այդպիսի միտումներ տեսնում եմ: Եվ պանթուրքիստական, և պանիսլամիտական միտումներ: Մենք խոսում ենք պանթուրքիզմի մասին, որն, իհարկե, շատ կարևոր տեղ է գրավում Թուրքիայի քաղաքականության մեջ շատ պարզ պատճառով, որովհետև երկրի ներսում Էրդողանը գնացել էր կոալիցիայի պանթուրքիստական կուսակցության՝ «Ազգայնական շարժում» կուսակցության հետ, հետևաբար իր քաղաքականության մեջ պանթուրիստական միտումներն ուժեղացել են: Մանավանդ թուրքական մամուլը գրում է այն մասին, որ Էրդողանի վրա իր ազդեցությունն ուժեղացրել է Դեվլեթ Բահչելին և «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավարը: Այո, մենք տեսնում ենք, որ Թուրքիան նմանատիպ պանթուրքիստական նկրտումներ ունի: Ամբողջական՝ սկզբնաղբյուրում։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |