15:26 Շարունակվում է հսկողությունը բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու ուղղությամբ | |
|
Երևանում շարունակվում է հսկողությունը բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու ուղղությամբ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 37 արձանագրություն: Սիգ ձկան բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարն ակտիվացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքում: Արդյունքում շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է փողոցում վաճառվող շուրջ 300 կգ ձուկ, որը հանձնվել է սոցիալական հիմնարկներ: Երևանի 2019թ. բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում քաղաքապետարանի կարիքների համար հայտարարվել է 334 գնման ընթացակարգ: Քաղաքապետին զեկուցվել է, որ արդեն իսկ ամփոփվել են 125 գնման ընթացակարգերը, որոնց արդյունքում ընդհանուր առմամբ կնքվել են 5 մլրդ 119 մլն դրամի պայմանագրեր՝ 5 մլրդ 879 մլն դրամ նախահաշվային արժեքի դիմաց. տնտեսումները կազմել են 760 մլն դրամ: Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածում ողջ երկայնքով աշխատանքներն ընթացքի մեջ են, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման մրցույթն արդեն իսկ հայտարարված է: Քաղաքային լուսավորության ծրագրի շրջանակում պայմանագիրը կնքված է, մեկնարկել են նախագծման աշխատանքները: Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի շրջանակում Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերի փակման և Նուբարաշենում նոր աղբավայրի կառուցման մրցույթն ընթացքի մեջ է: Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում ևս աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Ծրագրով համայնքային շուրջ 48 մանկապարտեզ ամբողջովին կհիմնանորոգվի, իսկ մոո 100 նախակրթարաններում կիրականացվեն էներգաարդյունավետության միջոցառումներ: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |