|
Շառլ դը Գոլ (1890 -1970թթ.)
Ֆրանսիայի նախագահ
***
Տեր դառնալու համար` քաղաքական գործիչը պարտավոր է իրեն ծառա երևակայել:
***
Քաղաքականության մեջ երբեմն հարկադրված ես լինում կամ քո երկրին, կամ քո ընտրողներին դավաճանել: Անձամբ ես` նախապատվելի եմ դիտում երկրորդը:
***
Քաղաքականությունն այնքան լուրջ գործ է, որ քաղաքական գործիչներին այն վստահելը` ուղղակի հակացուցված է:
***
«Բայց»-ով կառավարելն իսկապես անհնար է:
***
Նախարարը թերթ կարդալու և նրանից դժգոհելու իրավունք չունի, քանի որ` նա ինքն է պարտավոր թերթ գրել:
***
Աստվածաշնչյան տասը պատվիրանները երևի նրա համար են այդքան սեղմ, դյուրին ու հասկանալի, քանի որ գրվել են առանց փորձագետների և խորհրդականների «օժանդակության»:
***
- Բարեբախտաբար, սիրելի լրագրողներ, ես կարդում եմ ձեր կողմից հրատարակվող թերթերը` իմանալու համար՝ թե ինչ եմ ես մտածում…
***
Միակ բանը, որ հաճույքով Ամերիկայից կբերեի` դա միսիս Քենեդին էր:
***
1965 թ. նախագահական ընտրությունների ժամանակ արտասանված և դը Գոլին վերագրվող կարգախոսը.
«Կա՛մ ես, կա՛մ քաոսը…»:
***
Ես հարգում եմ միայն ինձ հետ պայքարողներին, բայց դա ամենևին էլ չի նշանակում, թե ես պատրաստվում եմ հանդուրժել նրանց…
***
Ամեն ոք լսում է սոսկ այն` ինչ հասկանում է…
***
Ժորժ Պոմպիդուն` Շառլ դը Գոլի մահվանից հետո.
- Ֆրանսիան այրիացավ…
***
Երբ ես ցանկանում էի իմանալ, թե ինչ է մտածում Ֆրանսիան` ինքս ինձ էի հարցնում…
***
Սովորաբար ես անասելի զայրանում եմ, երբ իրավացի եմ լինում… Չերչիլը ճիշտ հակառակը. զայրանում է, երբ ինքն իրավացի չի լինում: Ստացվում է այնպես, որ մենք շատ հաճախ զայրանում ենք միմյանց վրա…
|