14:12 Շահարկումները տեղին չեն․ նախարարը՝ օտարերկրյա հեռուստաալիքների հեռարձակման մասին | |
|
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր Ազգային ժողովում խոսեց օտարերկրյա հեռուստաընկերությունների՝ Հայաստանում հեռարձակման մասին ու ասաց, որ շահարկման կարիք չկա, որովհետև դրանք միջպետական համաձայնագրերով են հեռարձակվում։ Հեռուստառադիո ոլորտի նոր կարգավորումների մասին քննարկման ժամանակ նա նշեց, որ եթե այդ ալիքները հեռարձակվում են հանրային մուլտիպլեքսով, ապա հաշվի է առնվում նաև հայկական շահը, և հայկական հեռուստաընկերություններն էլ կարող են հեռարձակվել այդ երկրներում։ Ինչ վերաբերում է խոսքի ազատության և տեղեկատվության հավաստիության հարցերին, Արշակյանը վստահ է, որ ոլորտում խնդիրներ կան։ Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է ներդնել մեխանիզմներ, որ հասարակությունը զերծ մնա մանիպուլյացիոն գործիքների ազդեցությունից։ Արշակյանը խոսեց նաև հարևան երկրներից եկող հեռուստառադիոալիքների մասին, ասաց, որ ֆիզիկային դեմ է, որ հարևան պետությունում հեռարձակվի ու սահմանային շրջաններում չհասնի։ Նախարարը նշեց, որ, այնուամենայնիվ, ուժգնության ստանդարտներ կան, ու հիմա տեխնիկական առաջադրանքի վերաբերյալ մրցույթ են անում, որ հարցի լուծման համար սարքավորումներ ձեռք բերեն։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |