20:30 Շագանակագեղձի քաղցկեղը կանխարգելելու 9 միջոց | |
|
Շագանակագեղձի քաղցկեղն ամենատարածվածն է տղամարդկանց մոտ, իսկ քաղցկեղից մահացության վիճակագրության`սանդղակում երկրորդն է: ԱՄՆ-ում յուրաքանչյուր 9-րդ տղամարդ տառապում է այս հիվանդությամբ: Այն հանդիպում է 40 տարեկանից հետո: Քաղցկեղի պատճառները բազմաթիվ են: Ռիսկի գործոններից են` մեծ տարիքը, ժառանգականությունը, միջավայրի թունավոր և քիմիական նյութերի առկայությունը, ծխախոտը, գիրությունը և այլն: 1. Շատ լոլիկ և այլ կարմիր մթերքներ օգտագործեք Լոլիկի, ձմերուկի և այլ կարմիր մթերքների վառ գույնը խոսում է դրանցում առկա հզոր հակաօքսիդանտի՝ լիկոպենի մասին: Վերջին ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ այն տղամարդիկ, ովքեր շատ են օգտագործում ձմերուկ և լոլիկ, ինչպես նաև լոլիկի հիմքով պատրաստված այլ մթերքներ, շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու շատ ավելի ցածր ռիսկ ունեն: 2. Ճանաչեք մրգերի և բանջարեղենների ուժը Մրգերի և բանջարեղենների մեջ պարունակվող սննդանյութերն ու վիտամինները կարող են իջեցնել շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը: Կանաչ բանջարեղենները պարունակում են միացություններ, որոնք օգնում են ձեր մարմնին քայքայել քաղցկեղածին նյութերը՝ կանցերոգենները: Վիտամիններով հարուստ սննդակարգը նույնպես կարող է օգնել դանդաղեցնել քաղցկեղի տարածումը: 3. Օգտագործեք սոյա և թեյ Վերջին տարիներին կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը մեծապես նվազեցնում է իզոֆլավոն կոչվող սննդանյութը: Այն պարունակվում է հետևյալ մթերքներում.
2008 թ-ին կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ կանաչ թեյ օգտագործող տղամարդկանց մոտ շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկն ավելի ցածր է: 4. Շատ սուրճ օգտագործեք Շատ սուրճ խմելու սովորույթը կարող է նվազեցնել շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը: Օրական 4-5 բաժակ սուրճ խմելը նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Ձեր օգտագործած յուրաքանչյուր 3-րդ սուրճը նվազեցնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը 11 տոկոսով: Սա նշանակում է, որ շագանակագեղձի քաղցկեղի վրա ազդեցությունը բարձրանում կամ նվազում է՝ կախված ձեր խմած սուրճի քանակից: Այնուամենայնիվ, կոֆեինի մեծ չափաբաժինը կարող է հանգեցնել առողջության հետ կապված լուրջ խնդիրների, ինչպիսիք են անկանոն սրտխփոցը և ուշագնացությունները: 5. Ընտրեք ճիշտ ճարպեր 2014 թ. կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կենդանական ճարպը նույնպես նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը: Մսից բացի, կենդանական ճարպերը հանդիպում են յուղի, կարագի և պանրի մեջ: Հնարավորության դեպքում կենդանական ճարպերը փոխարինեք բուսական ճարպերով՝
Բացի այդ, շատ տապակած միսն առաջացնում է քաղցկեղածին նյութեր, այնպես որ երկար մի թողեք միսը կրակի վրա: 6. Մի՛ ծխեք Շագանակագեղձի քաղցկեղով տառապող պացիենտների մոտ հավանական է, որ հիվանդությունը կկրկնվի, եթե նրանք ծխելու սովորույթ ունեն: Ծխողները նույնպես ունեն շագանակագեղձի քաղցկեղից մահանալու ավելի մեծ ռիսկ: Ծխելուց հրաժարվելը երբեք ուշ չէ: 7. Հիշեք հակասական կերակուրների մասին Ձուկ և օմեգա 3 8. Ժամանակ հատկացրեք ֆիզիական վարժություններին Ավելորդ քաշը կարող է մեծացնել շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Ֆիզիկական վարժությունները կօգնեն Ձեզ ազատվել ավելորդ քաշից, կբարելավեն նյութափոխանակությունը և կնպաստեն մկանային զանգվածի ձևավորմանը: Հաճախակի քայլեք, վազեք, հեծանիվ վարեք, լողով զբաղվեք: Վարժությունները չպետք է ձանձրալի լինեն: Ավելի շատ մարզվեք հաճույք ստանալու համար: 9. Խոսեք բուժող բժշկի հետ Հարցրեք բժշկին շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վտանգների մասին: Քննարկեք հետևյալ հարցերը.
Թարգմանությունը՝ doctors.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |