20:30 Սեզոնային ալերգիկ ռինիտ | |
|
Սեզոնային ալերգիկ ռինիտի առաջացման պատճառն օդում գտնվող ծառերի, խոտաբույսերի եւ մոլախոտերի ծաղկափոշին է: Ծառերի ծաղկափոշին ամենատարածվածն է գարնանը, հետեւաբար այս շրջանում որոշ երեխաների մոտ կարող են նկատվել ալերգիկ ռինիտի ախտանիշներ:
Հիմնական ախտանիշներն են՝
Ախտանիշները սովորաբար առաջանում են ալերգենի հետ շփումից հետո` րոպեների ընթացքում։ Ախտանիշների արտահայտվածությունը փոփոխվում է սեզոնի ընթացքում` ի պատասխան օդում եղած ծաղկափոշու խտության: Բուժումը տեղային քթի սփրեյներն են: Եթե փռշտոցը եւ հազը հաճախանում են, նաև հակաալերգիկ դեղորայք է նշանակվում: Ալերգիկ ռինիտի բոլոր դեպքերում ալերգենի ազդեցությունից խուսափելը պակասեցնում է ախտանիշները եւ դեղի պահանջը, եւ դա առաջնահերթ է միջին եւ ծանր ախտանշաններով հիվանդների համար: Սեզոնային ռինիտների ժամանակ կարեւոր է բժիշկին դիմելը, որպեսզի կատարվի ալերգենների քննություն եւ պարզվի, թե կոնկրետ ինչի հանդեպ է ալերգիան: Աղբյուրը՝ Doctors.am | |
|
| |
| Всего комментариев: 0 | |