10:13
Սերժ Թանկյան․ «Հաջորդը Սենատի որոշումն է»

System of a Down ամերիկյան ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը Ֆեյսբուքի իր էջում արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկարացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը։

«Շնորհակալություն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին` պատմությունը և Հայոց ցեղասպանությունը հավուր պատշաճի բնութագրելու համար` ի հիշատակ իմ նախնիների և նրանց բոլոր հարազատների, ովքեր զոհվել են: 

Ցեղասպանությունը երբեք չպետք է օգտագործվի քաղաքական նպատակներով կամ բռնապետին ավելի շատ ուղղաթիռներ վաճառելու համար:

Թուրքիայի համար ավելի դժվար կլինի այս հարցում խաղալ ԱՄՆ պետքարտուղարության հետ, թեեւ վստահ եմ, որ նրանք կփորձեն:

Կարեւոր է, որ կան տնտեսական պատժամիջոցներ՝ կապված Սիրիա Թուրքիայի ապօրինի ներխուժման հետ: Հաջորդը Սենատի որոշումն է»։

Категория: Տեսանկյուն | Просмотров: 448 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Հայոց ցեղասպանություն | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0