16:35 Սերժ Սարգսյանը Խորվաթիայում կմասնակցի ԵԺԿ համագումարին | |
|
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 19-ին, աշխատանքային այցով մեկնել է Զագրեբ (Խորվաթիայի Հանրապետություն), որտեղ կմասնակցի նոյեմբերի 19-21-ը կայանալիք Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին: Այս մասին տեղեկանում ենք Սերժ Սարգսյանի ֆբ-յան էջից։ ԵԺԿ համագումարին հրավիրված են 40 երկրից շուրջ 2000 մասնակիցներ, ինչպես նաև ԵՄ ղեկավարության ներկայացուցիչներ, ոչ ԵՄ անդամ երկրների քաղաքական առաջնորդներ, եվրոպական կուսակցությունների ղեկավարներ: Համագումարն ընտրելու է ԵԺԿ նոր նախագահ և նախագահություն: Սերժ Սարգսյանը ելույթ կունենա համագումարում և նույն օրը՝ նոյեմբերի 20-ին, կմասնակցի նաև երեկոյան կայանալիք ԵԺԿ գագաթնաժողովին: ՀՀԿ նախագահի այցի շրջանակներում նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ քույր-կուսակցությունների պատվիրակությունների հետ:
| |
|
| |
| Всего комментариев: 0 | |