15:13
Սերժ Սարգսյանը՝ Սահմանդրության մեկնաբանությունների վերաբերյալ

Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Արագածոտնի մարզի Աղձք գյուղում գտնվող հայոց արքաների դամբարան այցելության ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին:

Մասնավորապես, հարցին, թե արդյո՞ք նա հետեւում է Արցախիշուրջ զարգացումներին, Սարգսյանը պատասխանեց. «Այսօր նմանատիպ հարցերի պատասխանելու օրը չէ՝ թող շոգերը անցնի, նոր»:

Անդրադառնալով այսօրվա տոնին՝ Սարգսյանը  շնորհավորեց բոլորին Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ մաղթելով, որ բոլորն ամեն կերպ պաշտպանեն Սահմանադրությունը՝ անկախ նրանից լա՞վ են համարում, թե՞ վատ. «Մաղթում եմ, որ ամեն կերպ պաշտպանեք մեր Սահմանադրությունը, անկախ նրանից՝ լա՞վ եք համարում, թե՞ վատ։ Մեզանից յուրաքանչյուրն իրեն դնում է գիտունիկի, իրավաբանի տեղ և փորձում մեկնաբանություններ տալ. ինչ կա, մեզ համար պարտադիր է»։

Просмотров: 663 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Սերժ Սարգսյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0