18:55
Սերենա Ուիլյամս

Մեծ թենիսի Grand Slam շարքի մրցաշարերի 23-ակի չեմպիոնուհու Սերենա Ուիլյամսը հայտարարել է, որ իրեն պատվավոր հայ է զգում և սկսել է հայերեն սովորել:

Հիշեցնենք, որ Սերենայի ամուսինը Reddit սոցիալական ցանցի հայ հիմնադիր Ալեքսիս Օհանյանն է:
«Ես դանդաղ տեմպերով հայերեն եմ սովորում: Ոչ ամեն օր, բայց սովորում եմ այնքան, որքան ժամանակը թույլ է տալիս: Ալեքսիսն ինձ պատմում է հայերի, հայկական մշակույթի մասին: Նախկինում արդեն ասել եմ, որ ինձ պատվավոր հայ եմ զգում՝ ամուսնուս և դստերս գործոնով պայմանավորված»,- TennisWorld-ի փոխանցմամբ՝ ասել է աշխարհի նախկին առաջին ռակետը։

Категория: Հայեր | Просмотров: 533 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Սերենա Ուիլյամս | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0