10:00 Առաջին օգնության համաշխարհային օրն է | |
|
Սեպտեմբերի 12-ին ամբողջ աշխարհում նշվում է Առաջին օգնության համաշխարհային օրը: Դրա նպատակն է բարձրացնել կյանքեր փրկելու համար առաջին օգնության գիտելիքների ու հմտությունների կարևորության վերաբերյալ իրազեկությունը, ինչպես նաև ջատագովել, որ դրանք հասանելի լինեն յուրաքանչյուրին: Ամեն տարի միլիոնավոր մարդիկ վնասվածքներ են ստանում կամ մահանում են՝ անհամապատասխան արձագանքի կամ ուշացած օգնության պատճառով: Առաջին օգնությունը արդյունավետ և արագ գործողությունների շարքում կենսական նշանակություն ունեցող այն առաջին քայլն է, որն օգնում է կանխել լուրջ վնասվածքները և մեծացնել փրկվելու շանսերը: Առաջին օգնությունը առավել անվտանգ և դիմակայուն համայնքներ կառուցելու կարևոր բաղադիչներից է, ինչն էլ իր հերթին նպաստում է աղետներին նախապատրաստվածությանը և առողջապահական վտանգների նվազեցմանը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |