21:15 Սենեկա․ «Լոկ ժամանակն է մերը» | |
|
Հատված մեծ փիլիսոփա Սենեկայի «Բարոյական նամակներ Լուցիլիոսին» գրքից Սենեկան ողջունում է Լուցիլիոսին Ինքդ համոզվիր նրանում, որ ճշմարիտն եմ գրում. ժամանակի մի մասը մեզնից խլում են ուժով, մի մասը' գողանում են, մի մասը' դատարկ տեղն է անցնում: Բայց ամենից ամոթալին մեր իսկ անփութության մեղքով կորցրած ժամանակն է: Հապա ուշադիր նայիր. չէ՞ որ կյանքի ամենամեծ մասը մենք ծախսում ենք վատ գործերի վրա, ոչ պակաս շատը' շատ անգործության, ու ամբողջ կյանքը' ոչ այն բաների վրա, որ պետք են: Ցույց տուր ինձ որևէ մեկին, ով գնահատում է ժամանակը, ով գիտի, թե ինչ արժե օրը, ով հասկանում է, որ մահանում եմ ամեն ժամով: Դժբախտությունն էլ հենց նրանում է, որ մահը մենք տեսնում ենք առջևում, իսկ մեծ նրա մասը մեր թիկունքում է, չէ որ քանի տարի անցնի կյանքից' ամբղոջը պատկանում է մահին: Վարվիր այդպես, իմ Լուցիլիոս, ինչպես գրում ես, ոչ մի րոպե մի՛ կորցրու: Պահեցիր ձեռքերումդ այս օրը, ավելի քիչ կախված կլինես վաղվա օրից: Քանի դեռ կհետաձգես՝ ողջ կյանքդ կանցնի: Մեր ամեն ինչը օտար է, Լուցիլիոս, լոկ ժամանակն է մերը: Բնությունը մեզ միայն հոսող ու խուսափող ժամանակն է տվել, սակայն դա էլ ով ուզում է՝ խլում է: Մահկանացուները հիմար են. ստանալով ինչ-որ անարժեք, էժանագին, գուցե հեշտ փոխհատուցելի մի բան, նրանք իրենք իրենց թույլ են տալիս կշիռ ներկայացնել, իսկ նրանք, ում ժամանակ է հատկացվել, իրենց պարտավորված չեն զգում, չնայած, որ միայն ժամանակն է անփոխհատուցելի և այն չի կարող հատուցել անգամ ամենից շնորհակալ մարդը: Չեմ կաող ասել, թե ոչինչ չեմ կորցնում, բայց կարող եմ ասել՝ ինչքան եմ կորցնում, և ինչու, և ինչպես, և կարող եմ ասել պատճառները իմ աղքատության: Ես բոլորի նման իմ իսկ մեղքով եմ կանգնել աղքատության շեմին. բոլորը ինձ ներում են, ոչ ոք չի օգնում: Բայց դե դու պահպանիր քո ունեցվածքը հիմա. չէ՞ որ սկսելու իսկը ժամանակն է: Ուշ է խնայող լինել, երբ արդեն ներքևում ես, և բացի այդ այնտեղ ոչ միայն քիչն է, նաև ամենավատը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |