16:00 ՍԴ անդամի թեկնածուն ԲԴԽ անդամներին կոչ արեց ակտիվ լինել | |
|
ՍԴ անդամի թեկնածու Արթուր Վաղարշյանը խորհրդարանում անդրադարձավ ԲԴԽ-ում ստեղծված իրավիճակին ու կոչով հանդես եկավ: Նա ԲԴԽ անդամներին կոչ արեց ակտիվ լինել: «Կարող է մի քիչ հոգեբանական վիճակի փոփոխություն է տեղի ունեցել, ղեկավարությունը հրաժարական է տվել, հետևաբար՝ այս պահին այդ կոլեգիալ մարմիններում այդպես է, պատասխանատվությունն անհատականացված չէ: Իրենք պետք է ուժ գտնեն մի քիչ ակտիվ լինելու, արձագանքելու հասարակական հնչեղություն ստացած հարցերին: Եթե դատավորները պրոբլեմ են բարձրացնում, պետք է փորձել դրանց լուծում տալ կամ հանրային քննարկումներին պատասխան տալ: Ես կոչ կանեի՝ ակտիվ լինել, քանի որ դա նրանց ֆունկցիան է, նրանք նաև դատական իշխանության անկախության երաշխավորն են»,- ասաց նա: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |