17:11 Սարատովում ահաբեկչություն է կանխվել | |
|
ՌԴ Սարատով քաղաքում Անվտանգության դաշնային ծառայությունը հանրային վայրում ահաբեկչություն է կանխել, որը պատրաստվում էր իրականացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամը, հաղորդում է ria.ru-ն։ Ըստ ՌԴ անվտանգության ծառայության հանրային կապերի կենտրոնի հաղորդագրության՝ Ռուսաստանի քաղաքացին ձեռք է բերել ինքնաշեն ռումբերի պատրաստման համար նյութեր և իր ավտոտնակում պայթուցիկ նյութերի սինթեզման լաբորատորիա է ստեղծել: Դեպքի վայրում իրավապահ մարմինների աշխատակիցները նաև զենք-զինամթերք են հայտնաբերել: Նշվում է, որ տղամարդը հավատարմության երդում է տվել ահաբեկչական կազմակերպությունների պարագլուխներին և շարժվել է նրանց հրահանգներով: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |