22:56
Սաուդյան Արաբիային կոչ են անում ընդունել Խաշոկջիի սպանության մեղքը

ՄԱԿ-ի արտադատական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցող Անիես Կալամարը Սաուդյան Արաբիային կոչ է արել ներողություն խնդրել Թուրքիայից, ԱՄՆ-ից և սաուդցի լրագրող Ջամալ Խաշոկջիի ընտանիքից, ինչպես նաեւ ընդունել անցյալ տարվա հոկտեմբերին Թուրքիայում լրագրողի սպանության մեղքը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Կալամարի զեկույցում, որը հրապարակվել է հունիսի 19-ին:

«Անհրաժեշտ է, որպեսզի Սաուդյան Արաբիայի կառավարությունը պետական պատասխանատվություն ստանձնի մահապատժի կատարման համար: Դա նաեւ նախատեսում է պետության կողմից ֆինանսական փոխհատուցման վճարում Խաշոկջիի ընտանիքին»,-ասված է փաստաթղթում:

 

Просмотров: 521 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Խաշոկջի | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0