22:00 Սանկտ-Պետերբուրգի կենդանի թիթեռների թանգարանը | |
|
Սանկտ Պետերբուրգի կենդանի թիթեռների թանգարանում ցուցանմուշները երբեք իրենց տեղերում չեն: Բանն այն է, որ թանգարանում ցուցադրվում են կենդանի թիթեռներ, և բնական է, որ նրանք միշտ շարժման մեջ են: Թանգարանն իր մեջ 2 ինտերակտիվ տարածություն է ընդգրկում՝ Արևադարձային գոտին (թիթեռների թանգարան-այգի) ու Ուսուցողական գոտին (ներառում է մինի-էկզոտարիումն ու ֆլորարիումը)։ Թիթեռների թանգարան-այգում + 28 աստիճան տաքությամբ և մինչև 70% օդի խոնավությամբ արևադարձային կլիմա է: Բացի թիթեռներից այստեղ նաև Ավստրալիայից բերված գեղեցիկ թռչուններ կան, իսկ արհեստական գետակներում ձկներ են լողում։ Ցուցահանդեսը զարդարում են նաև ջրվեժն ու բնական բույսերը։ Ուսուցողական զոնայում էկզոտիկ կենդանիներ են։ Թանգարանում կարելի է կերակրել թիթեռներին ու ամեն առավոտ՝ 11։30-ին և երեկոյան՝ 18։30-ին, դիտել շերամից թիթեռների դուրս գալն ու նրանց առաջին թռիչքը։ Թանգարանը նաև թիթեռների վաճառք է իրականացնում: Պատրաստեց Լուսինե Բրուտյանը | |
|
| |
| Всего комментариев: 0 | |