12:36 Սանասարյան. «Հայաստանի դեմ շահագործվող հանքի հարցում Փաշինյանին աջակցել չեմ կարող» | |
|
Պետական վերահսկողական ծառայության պետի լիազորությունները ժամանակավոր դադարեցված Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ «Ամուլսարի» հարցով Նիկոլ Փաշինյանի որոշմանը չի աջակցելու։ «Անվերապահ աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին կոռուպցիայի դեմ պայքարում, «սերմացու գողացող մկներին» և պետության դեմ գործած բոլոր պաշտոնյաններին պատասխանատվության ենթարկելու հարցում, արտաքին ճնշումների ժամանակ ինքնիշխանություն պահելու հարցում, Արցախի ամբողջականությունը պահելու, ապա և՝ Հայաստանի անքակտելի մասը դարձնելու գործում և կանաչ տնտեսությունը զարգացնելու հարցում։ Բայց Հայաստանի դեմ շահագործվող հանքի հարցում չեմ կարող աջակցել»,-գրել է Սանասարյանը։ Փաշինյանին կաջակցեմ և «շակալների հարձակումներից» կպաշտպանեմ այն պահին, երբ նա նա փոխի հանքի շահագործման հարցում իր որոշումը»։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |