20:30
Samsung-ը ներկայացրել է նոր անլար ականջակալները, սմարթ ժամացույցը և ձեռնաշղթան

Սան Ֆրանցիսկոյում քիչ առաջ ավարտված Samsung-ի նորագույն սմարթֆոնների շնորհանդեսին ներկայացվել են Galaxy Buds անլար ականջակալները, Galaxy Watch Active սմարթ ժամացույցը և Galaxy Fit ձեռնաշղթան:

Samsung-ի ներկայացուցիչները ցույց են տվել այն ֆունկցիաները, որի միջոցով անլար ականջակալները լիցքավորվում են միանում նորագույն Galaxy S10 սմարթֆոնին:

Galaxy Watch Active ժամացույցն ունի 1.1 դյույմ, իսկ Galaxy Fit ձեռնաշղթան` 0.95 դյույմ էկրան: Երկու սարքավորումներն էլ համալրված են տարբեր ֆունկցաներով, որոնք տեղեկություններ են հաղորդում մարմնի վիճակի մասին սպորտային վարժություններ կատարելու ժամանակ:

Հիշեցնենք, որ շնորհանդեսի ժամանակ ներկայացվել են նաև Samsung-ի Galaxy Fold ծալովի հեղափոխական սմարթֆոնը, նորարար Galaxy 10 և Galaxy 10+ մոդելները:

Категория: Innovation | Просмотров: 526 | Добавил: Moder-003 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0