22:45
Galaxy S20 նոր սմարթֆոնը

Մեկ տարի առաջ այս օրը. Samsung հարավկորեական կորպորացիան Սան Ֆրանցիսկոյում ներկայացրել է Galaxy S20 5G նոր սմարթֆոնը: Մամուլի ասուլիսը հեռարձակվել է ընկերության կայքում:

Samsung-ի ներկայացուցիչները ցուցադրել են սարքի երեք տեսակները՝ ստանդարտ Galaxy S20 5G-ն, Galaxy S20 Plus 5G-ն՝ մեծացված էկրանով, ինչպես նաև ամենամեծ և ամենակատարելագործված Galaxy S20 Ultra 5G-ն:

Դրանք բոլորը թույլ են տալիս օգտագործել հինգերորդ սերնդի 5G ցանցերը:

Սովորական S20-ն ունի 6,2 դյույմ, S20 Plus -ը՝ 6,7 դյույմ, իսկ S20 Ultra-ն 6,9 դյույմ անկյունագծով էկրան: Բոլոր երեք տեսակներն էլ հագեցված կլինեն Qualcomm Snapdragon 865 պրոցեսորով, դրանք կունենան 12 ԳԲ հիշողություն, հիշասարք՝ 128-ից մինչև 256 ԳԲ ունակությամբ՝ ընդլայնման հնարավորությամբ:

Սմարթֆոնները վաճառքում կլինեն մարտի 6-ից: S20-ն՝ ամենապարզ համալրմամբ, ԱՄՆ-ում կարժենա 999 դոլար:

 

Категория: Innovation | Просмотров: 1315 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Galaxy s20 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0