22:45
Samsung-ը կորցրած իրերը գտնելու սարք է ստեղծել

Հարավկորեական Samsung ընկերությունը ներկայացրել է Galaxy SmartTag նոր սարքը: Այն թույլ է տալիս պարզել տարբեր առարկաների գտնվելու վայրը, որոնցում բացակայում է կապը, գրում է Planet Today-ը:

Սարքը միանում է սմարթֆոնին Bluetooth-ի միջոցով, իսկ SmartThings ծրագրում նշված է դրա գտնվելու վայրը: Ծրագրավորողները երաշխավորում են մինչեւ 120 մետր շառավղով գործունեությունը: SmartTag-ը բանալիներին կամ շան վզկապին ամրացնելու դեպքում  բոլոր այդ առարկաները հեշտությամբ կհայտնաբերվեն:

Ընդ որում՝ եթե սեփականատիրոջ սմարթֆոնի հետ կապն անջատվի, ապա իրերը փնտրելու հարցում կօգնի Galaxy Find ծրագիրը: 

SmartTag-ը կարելի է ձեռք բերել առանձին կամ փաթեթով:

Категория: Innovation | Просмотров: 247 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Samsung | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0