22:45 Սև խոռոչի լուսանկարի հեղինակները 3 մլն դոլար են ստացել | |
|
Event Horizon Telescope (EHT) նախագծի գիտնականները, որոնք աշխարհին են ներկայացրել սև խոռոչի ստվերի՝ պատմության մեջ առաջին լուսանկարը, շահել են հեղինակավոր և գիտական աշխարհում, հիմնարար ֆիզիկայի ոլորտում ամենաթանկ մրցանակը՝ Breakthrough Prize-ը։ Այս մասին ասվաում է մրցանակի կազմակերպիչների կայքում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Event Horizon Telescope նախագիծը ապրիլին հրապարակել է սև խոռոչի ստվերի առաջին լուսանկարը, որն ստացվել է ռադիոհեռադիտակների ցանցի օգնությամբ։ Դրանք օբյեկտի դիտարկումներն սկսել էին М87 գալակտիկայի կենտրոնում 2017-ի ապրիլին։ Մրցանակը դրամական արտահայտությամբ կազմում է 3 մլն դոլար, այն հավասար կբաշխվի նախագծի 347 մասնակիցների միջև։ | |
|
| |
| Всего комментариев: 0 | |