10:18
«Ռուսթավի 2»-ի լրագրողը ուղիղ եթերում հայհոյել է Պուտինին

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրող Գիորգի Գաբունիան ուղիղ եթերում հայհոյել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:

Լրագրողը, իր հեղինակային «Պոստսկրիպտում» հաղորդման մեկնարկին, սկսել է խոսել ռուսերենով, բացման խոսքում, փոխանցելով իր ողջույնը «մեծ ընկեր, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին», ինչից հետո սկսել է հայհոյել:

Լրագրողի նմանատիպ ելույթը կարճ ժամանակահատվածում մեծ աղմուկ է բարձրացրել սոցիալական ցանցերում:

Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան Գաբունիայի հայտարարությունը որակել է որպես անբարոյական և անպատասխանատու հայտարարություն, որը վնասում է ոչ միայն «Ռուսթավի 2»-ին, այլ վրաց ԶԼՄ-ներին, նպաստում է ԶԼՄ-ների և լրագրողների հանդեպ վստահության նվազեցմանը, ատելության խոսքի քարոզին և երկրում ժողովրդավարական սկզբունքների հաստատմանն ու զարգացմանը:

 

Категория: Արտառոց | Просмотров: 607 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Պուտին | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0