12:50
Ռուսաստանի հետ պետք է կնքենք նոր ռազմաքաղաքական պայմանագիր. Միքայել Մելքումյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ռուսաստանի Դաշնության հետ նոր ռազմաքաղաքական դաշինքի ձեւավորումն այլընտրանք չունի»

Ռուսաստանի Դաշնության մեր գործըներների հետ հետպատերազմյան շրջանում ավելի ու ավելի եմ համոզվում, որ մենք Ռուսաստանի Դաշնության հետ պետք է կնքենք նոր ռազմաքաղաքական պայմանագիր։

Պետք է ուղղենք մեր մեջքը և արժանապատիվ հարաբերություններ ձևավորենք։ Այլընտրանք չկա։

Պետք է գնալ Ռուսաստանի հետ առավել սերտ ինտեգրացման և ավելի ջերմ հարաբերությունների ձևավորման ճանապարհով։

Սա է Հայաստանի ապագան»:

Категория: Տեսանկյուն | Просмотров: 249 | Добавил: vakhtangmmargaryan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0