17:45
Ռուս գիտնականները լուսանկարով մաշկի քաղցկեղը ախտորոշող հավելված են մշակել

Ռուս գիտնականները հեռախոսների համար հավելված են ներկայացրել, որը կարող է լուսանկարով որոշել խալի՝ չարորակ լինելու հավանականությունը:

Հավելվածը կարելի է անվճար ներբեռնել AppStoreից և PlayMarket- ից:

«Նիժնի Նովգոռոդի բժշկական համալսարանի մաշկաբաններից գրեթե երեք տարի է պահանջվել ծրագիրը ստեղծելու համար», – գրել է Նիժնի Նովգորոդի մարզի Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալեքսեյ Նիկոնովը:

Նեյրոնային ցանցը վերբեռնված լուսանկարը համեմատում է այլ պատկերների հետ և տալիս եզրակացություն: Նիկոնովը նաև շեշտել է, որ դեպքերի 90% -ում մելանոման բուժվում է վաղ փուլում:

Категория: Innovation | Просмотров: 201 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: գիտնականներ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0