|
kulturomania.ru-ի հաղորդմամբ, Ֆրանսիայում նոյեմբերի 16-ին խափանվել է ռեժիսոր Ռոման Պոլանսկու նոր՝ «Սպան և լրտեսը» ֆիլմի պրեմիերան։ Ցուցադրությունը կայանալու էր Բրետանի ազգային թատրոնում, բայց ակտիվիստների ճնշման պատճառով այն չեղարկվել է։
«Պոլանսկու «Սպան և լրտեսը» ֆիլմը շոշափում է թեժ թեմաներ և մեր պատմության ամոթալի էջը, միաժամանակ ֆիլմի ռեժիսորի նկատմամբ երկար տարիներ է բռնաբարության մեղադրանք է առաջադրված և դատարան են դիմել՝ փոխհատուցման պահանջով»,- ասել է թատրոնի տնօրեն Անտյուր Նոզիսելը։
Թատրոնի տնօրենի խոսքով, անհրաժեշտ է տարանջատել արվեստը մարդկանց արարքներից, որոնք նրանք կատարում են և, այնուհանդերձ, շարունակել ցուցադրել ֆիլմերը։
«Բայց չցանկանալով ինձ վրա պատասխանատվության վերցնել նման աննախադեպ միջոցառման համար, ես ռիսկի կդիմեմ և կշարունակեմ ցուցադրել այդ ֆիլմը, որպեսզի տեղ թողնեմ կարծիքի ձևավորման համար»,- ասել է Նոզիսելը։
Ըստ աղբյուրի՝ թատրոնում ցուցադրությունները կմեկնարկեն այսօրվանից։
|