21:00 Rolls Royce-ը շահել է Մեծ Բրիտանիայի սուզանավերը սպասարկելու իրավունքը | |
|
Բրիտանական կառավարությունը Rolls Royce-ի հետ միջուկային սուզանավերը սպասարկելու վերաբերյալ 307 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մինչև 2022թ․ Rolls Royce-ը կսպասարկի և խորհրդատվություններ կտրամադրի Trafalgar, Vanguard և Astute դասի սուզանավերին։ «Այս տարի մենք նշում ենք կես դարը այն պահից, երբ բրիտանական միջուկային սուզանավերը սկսեցին անդադար նավարկությունը աշխարհով մեկ։ Թագավորական նավատորմի համար այս նշանակալի փուլը հնարավոր չէր լինի առանց ոլորտի մեր այն գործընկերների հմտությունների ու հնարամտությունների, որոնք մատակարարում և սպասարկում են սարքավորումները»,- ասել է պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |