23:00 Ռոբոտ թղթակիցներն ի տարբերություն մարդկանց ավելի շատ աշխատանք ունեն | |
|
Ռոբոտ թղթակիցներն ի տարբերություն մարդկանց ավելի շատ աշխատանք ունեն: Նախօրեին բրիտանական Guаrdian-ը հրապարակել էր ալգորիթմի գրած առաջին հոդվածը: ԱՄՆ-ի խոշորագույն հրատարակությունների խմբագրություններում արհեստական ինտելեկտի և բոտերի օգտագործումն արդեն նոր ստանդարտ է: Այսպիսով ֆինանսական լուրերի Bloomberg խոշորագույն գործակալությունում ռոբոտի օգնությանը դիմում են հոդվածի մեկ երրրորդ մասի պատրաստման համար, գրում է HighTech-ը: New York Times-ը նշում է, որ ֆինանսական լրագրությունը հայտնվել է տենդենցի սուր ծայրում: Այստեղ կան երեք կարևոր նախադրյալներ՝ հսկայական թվով տվյալներ մշակելու անհրաժեշտություն, այդ ամենը կարողանալ առավելագույնս արագ անել, ինչպես նաև տքնել եռամսյակային հաշվետվությունների վրա՝ բոլորովին ոչ երանելի աշխատանք մարդ հեղինակի համար: Այժմ դրանով զբաղվում է Cyborg-ը. համակարգն ակնթարթորեն զեկույց է պատրաստում՝ ընդգծում ամենակարևոր փաստերն ու թվերը և դրանք ներառում հոդվածում: Ռոբոտը չի ձանձրանում և վրիպակներ թույլ չի տալիս: Bloomberg-ն արհեստական ինտելեկտին որպես առավելության մաս է դիտարկում մրցակցային պայքարում՝ ոչ միայն Reuters-ի, այլև հեջ-հիմնադրամների հետ, որտեղ ավելի ու ավելի ակտիվորեն են կիրառում արհեստական ինտելեկտի ալգորիթմները՝ ներդրումային որոշումների կայացման համար: Գործելակերպն այժմ այնքան տարածված է, որ որոշ ընկերություններ զեկույցներ են պատրաստում՝ ձգտելով դրանք ռոբոտին, այլ ոչ թե մարդուն շահավետ լույսի ներքո ներկայացնել: Bloomberg-ում այժմ արհեստական ինտելեկտի ուսուցիչները նրանց սովորեցնում են այլ պատեռներ հայտնաբերել և կարևոր թվել առանձնացնել, այլ որ թե այնպիսի, որոնց վրա իրենց ուշադրությունը կենտրոնացնում են զեկույցի հեղինակ մեքենաները: Ստանդարտ տեքստերում ռոբոտներն արդեն հմտացել են: Associated Press-ի համար ալգորիթմը գրում է ցածր լիգաներում բեյսբոլի հանդիպումների արդյունքների մասին, Washington Post-ի համար՝ ֆուտբոլի, Los Angeles Times-ի համար՝ երկրաշարժերի մասին: АР-ի ղեկավարներից Լիզա Գիբսը վստահեցնում է, որ ռոբոտները չեն խլում աշխատանքը, այլ փրկում են ձանձրույթից: «Լրագրությունը ստեղծագործական աշխատանք է, որտեղ կարևոր է հետաքրքրասիրությունը, պատմություններ պատմելու կարողությունը, տեղեկատվություն փորփրելը և իշխանությունից պատասխան պահանջելը, քննադատական մտածողությունը…ահա այս ամենի վրա պետք է լրագրողներն իրենց էներգիան ծախսեն»: Washington Post-ը ռոբոտներին օգտագործում է նաև մեկ այլ գործում, որտեղ աշխատում է Heliograf անվանումով ալգորիթմը: Նա երկու խնդիր ունի: Առաջինը՝ թղթակիցներին մատնանշել անոմալ տվյալները: Օրինակ՝ 2016 թվականի Օլիմպիական խաղերում խմբագրական Slack-ում հայտնվում էին բոլոր արդյունքները, որոնք 10 տոկոսով ցածր կամ բարձր են համաշխարհահին ռեկորդներից: Անսովոր թվերը, չնայած, կարող է մակնշել նաև АР-ի և Bloomberg-ի սոֆտը: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |