13:13
Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստը 6 ամսով հետաձգվեց

Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ (Արաբկիր նստավայր) նախագահությամբ Էդիկ Ավետիսյանի, տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռուբերտ Քոչարյանն ընդդեմ գործարար Սիլվա Համաբարձումյանի գործով նախնական դատական նիստը:

Սիլվա Համբարձումյանն ու նրա ներկայացուցիչը չէին ներկայացել նիստին:

Դատավոր Էդիկ Ավետիսյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ պատասխանող կողմը պատշաճ ծանուցված չէ դատական նիստի օրվա և ժամի մասին:

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը դատարանին տրամադրեց Համբարձումյանի հաշվառման վայրի երկու հասցեներ` նրան պատշաճ ծանուցելու համար: Դատարանը որոշում կայացրեց Համբարձումյանին պատշաճ ծանուցելու համար դատական նիստը հետաձգել և նշանակել սեպտեմբերի 26-ին:

Просмотров: 502 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Սիլվա Համաբարձումյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0