|
Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը հայտնել է, թե իրենց պաշտպանյալը քաղաքական հետապնդման է ենթարկվում։
Ալումյանի փոխանցմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշումից հետո փաստաբաններին ասել է, որ այս գործով ոչ թե արդարադատություն, այլ քաղաքական հետապնդում է իրականացվում։
«Վերանքնիչ դատարանի որոշումը մեզ համար սպասելի էր։ Այն 100 տոկոսով քաղաքական բնույթի ունի, և կայացվել է քաղաքական պատվերի շրջանակներում։ Ռոբերտ Քոչարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս գործով հերթական անգամ համոզվեց, որ ինքը ենթարկվում է քաղաքական հետապնդման»,-հայտնել է փաստաբանը։
|