14:46
Ռոբերտ Քոչարյան․ «Մարդկանց զրկում են պաշտպանելու հնարավորությունից»

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, տեղի է ունենում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։

Նշենք, որ հուլիսի 19-ին նշանակված դատական նիստը հետաձգվել էր բողոքը ներկայացրած դատախազի՝ նիստին չներկայանալու պատճառով։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 30-ին, Ռ․ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց 4 օր անց, կալանք է դրվել նրա՝ ինչպես գույքի, այնպես էլ բանկային հաշիվների վրա:

Ռոբերտ Քոչարյանը դատարանում հայտարարեց, որ հաճելի էր տեսնել, թե ինչպես դատախազությունը չուներ պատասխաններ դատարանի հարցերին. «Ինձ թվում է, որ դատախազությունը, բացի մեղադրելուց, պետք է հետևի օրինականությանն ու իրավունքները պաշտպանի: Պարզվում է, որ նրանք այդ մեկ ֆունկցիայի մասին ուղղակի մոռացել են:

Ընթացքում մենք քննիչին բազմաթիվ անգամներ ասել ենք իրավախախտումների մասին, բայց ամեն անգամ չի եղել արձագանք: Իմ գրասենյակից առգրավել են փաստաթղթեր, որոնք վերաբերում են գույքի օրինականությանը, թե ես գումարները որտեղից ու ինչպես եմ ստացել:

Չեմ հասկանում, թե ինչու են այդ փաստաթղթերը տարել: Ես տպավորություն ունեմ, որ սա պրակտիկա է, որը Հայաստանում գոյություն ունի, քանի որ այս ամեն ինչն այնքան սովորական է արվում, որ ես ուղղակի շշմում եմ, թե ինչպես կարելի է օրենք խախտել ու այսպես արձագանքել:

Զարմանալի է օրինակ կենսաթոշակի հարցում: Լավ, ես պետք է ծախսեր անեմ, պաշտպանեմ ինձ, ինչո՞ւ են այնպես անում, որ ես, ունենալով հնարավորություն, օգտվեմ բարեկամների միջոցներից: Արձագանքը նույնն է: Ենթադրում եմ, որ սա պրակտիկա է: Մարդկանց զրկում են պաշտպանելու հնարավորությունից, խեղճացնելու համար։ Մեկ տարի է՝ ոտնահարվում են իմ իրավունքները, ոտնահարվում են լկտի ձևով,-ասաց Քոչարյանը,-Ես կարծում եմ, որ իմ սեյֆից 27 հազարը վերցրել են շոկից: Երբ քննիչը սեյֆը բացեց ու տեսավ, որ 4 միլիարդ չէ, այլ ընդամենը 27 հազար»:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 16։30-ին։

Категория: Հերքումներ | Просмотров: 2601 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Ռոբերտ Քոչարյան | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0