21:00 Ռոբերտ էյթքեն․ «Ձենի վարպետ ագռավը» | |
|
Իմաստուն թռչնի խոսքերն ու գործերը Հոգածություն Վայրի բադը, մինչ իր առաջին հարցը տալը, միառժամանակ ներկա գտնվեց հանդիպումներին․ «Մի՞թե ժամանակ չենք վատնում՝ պարզապես այստեղ նստելով, մինչ Կապույտ Մոլորակը գրողի ծոցն է գնում»։ «Այդքա՞նը,- հարցրեց Վայրի բադը։- Միայն անձի պահպանո՞ւմ»։ Բուդդհա Հաջորդ երեկո Փայտփորիկը խոսեց և ասաց․ «Կուզենայի հետամտել բուդդհայական եզրույթներին։ Եկեք սկսենք հիմնականից։ Ի՞նչ է Բուդդհան»։ Մոլորություն Մի ուրիշ անգամ Փայտփորիկը հարցրեց․ «Ի՞նչ կարող եք ասել մոլորության մասին»։ Առասպելաբանություն Ագռավն իր աշակերտներին տարավ Եղջերու սենսեյին տեսության, որը քունգ-ֆու էր ուսուցանում Մայրու ծանծաղուտում։ Եղջերուն մի փոքր խոսեց և մի քանի վարժություն ցույց տվեց նրանց։ Այնուհետև Հիմնադրի բացատում նրանք խոնարհվեցին Բոդհիդհարմայի տեսքով մի խոշոր քարի առաջ։ Պայծառացում Մի օր, երբ նրանք նստել էին մի բան ուտելու, Փայտփորիկը հարցրեց Ագռավին․ «Ի՞նչ է պայծառացումը»։ Մահ Խլուրդն միայնակ եկավ Ագռավի մոտ և ասաց․ «Մենք շատ չենք խոսել մահվան մասին։ Մտահոգված չեմ նրանով, թե ուր եմ գնալու, բայց տեսնելով, թե ինչպես են մեռնում ընտանիքիս շատ անդամներ, ուզում եմ իմանալ, թե ինչ է պատահում մահվան պահին»։ Սուրբ Հոգին Պատվելի Կռունկն Ագռավին և նրա աշակերտներին ընդհանրական (ecumenical)/ ծառայության հրավիրեց Գրոթթոյի Փոքրիկ Եկեղեցում։ Դրանից հետո Բարձր եղևնու համայնքն գվվում էր այդ փորձառության մասին։ Հաջորդ երեկո Բվեճը հարցրեց․ «Արդյո՞ք Սուրբ Հոգին նման է Բուդդհայի բնույթին»։ Խիստ առանձնահատուկ Մի օր կեսօրից հետո, երբ խումբը թրթուրներ էր ծամում, Խլուրդը նկատեց․ «Բուդդհա Շաքյամունին խիստ առանձնահատուկ էր, չէ՞։ Համոզված եմ, որ երբևէ նրա նման մեկը չի եղել»։ Մետաֆիզիկա Նույն երեկո։ Բվեճն ասաց․ «Ես դեռ մտածում եմ Գրոթթոյի փոքրիկ եկեղեցու մեր փորձառության մասին։ Կարո՞ղ է բուդդհայականը քրիստոնյա լինել»։ Առաջին եզակի մարդը Վաղ աշնանային մի երեկո եկավ Կուղխն առանց նախազգուշացման։ Պատկառանք և երկրպագություն Փայտփորիկն ասաց․ «Ես նման եմ Բվեճին․ դեռ մտածում եմ Գրոթթոյի փոքր եկեղեցի մեր այցելության մասին։ Հետաքրքիր է՝ ո՞րն է պատկառանքի և երկրպագության տարբերությունը»։ Խելամտորեն Մի երեկո Ագռավը թառեց Հավաքույթի Կաղնու իր ճյուղին և ասաց․ «Ես երկար եմ աշխատել Վարպետ Ճագարի հետ, և նրա ուսմունքի մեջ որոշ բաներ անհանգստացնում էին ինձ։ Ես երբեք չհարցրի դրանց մասին և ի վերջո պարզապես ավարտեցի և հեռացա։ Այժմ ես մտածում եմ, որ եթե ավելի շուտ խոսեի՝ կարող էր մեզ երկուսիս էլ օգնել։ Այսպիսով՝ կուզեի հարցնել ձեզ՝ մեր ծրագրում կա՞ մի բան, որ անհանգստացնում է ձեզ»։ Քննարկումների նոր առաջնորդը Երեկոյան հանդիպման ավարտին Ագռավը հայտարարեց․ «Վաղը երեկոյան նախագահելու է Հավաքույթի կաղնին»։ (Թարգմանությունը՝ Zen Master Raven: Sayings and Doings of a Wise Bird / Compiled and Annotated by Robert Aitken; illustrations by Jennifer Rain Crosby, Honolulu Diamond Sangha, 2002) © Թարգմանությունն անգլերենից և ծանոթագրությունները՝ Թոնդրակի և Մարիամ Կարապետյանի (թարգմաությունն արված է Zen Master Raven: Sayings and Doings of a Wise Bird (Compiled and Annotated by Robert Aitken /illustrations by Jennifer Rain Crosby, Honolulu Diamond Sangha, 2002) գրքից): ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ [1] Բուդհիդհարման (Bodhidharma) կիսառասպելական պարսիկ բուդդհիստական վանական է, որն ապրել է V կամ VI դարում (440-528 կամ 532/536)։ Ավանդույթի համաձայն՝ նա է Դհյանա բուդդհայականությունը (Dhyana Buddhism) Հնդկաստանից տարել Չինաստան և այստեղ էլ հիմնադրել Չան (Ձեն) դպրոցը։ Ճապոնիայում նա հայտնի է իբրև Դարումա (Daruma): Նրա անունը նշանակում է «արթնության (bodhi) դհարմա» (dharma of awakening): Չինական առասպելույթի համաձայն՝ նա նաև Շաոլինի վանքի (Shaolin Monastery) վանականների ֆիզիկական պատրաստության՝ քունգ-ֆու (Kung-fu) մարտարվեստի հիմնադիրն է։ Աղբյուրը՝ granish.org | |
|
| |
| Всего комментариев: 0 | |