18:11
Reddit-ը արգելափակել է Թրամփին աջակցող ամենախոշոր առցանց էջը

Ամերիկյան Reddit  սոցիալական լրատվական կայքը արգելափակել է պորտալի ամենամեծ՝ «The_Donald» առցանց խումբը, որի միջոցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները շփվում էին՝ համացանցում։

«Reddit-ը հաղորդակցման և ըստ հետաքրքրությունների շփման, այլ ոչ թե մարդկանց վրա հարձակումների միջավայր է: Խմբում  անընդհատ նյութեր են տեղադրվել, որոնք հակասում են մեր կանոններին», – հայտարարել է հարթակի գործադիր տնօրեն Սթիվ Հաֆմանը:

Նրա խոսքերով, «The_Donald» խմբից բացի, կայքի ղեկավարությունը արգելափակելու է ավելի քան 2000 առցանց-համայնքներ, որտեղ օգտատերերը «ատելության լեզուն» են օգտագործում տարբեր սոցիալական խմբերի դեմ:

Категория: Network News | Просмотров: 332 | Добавил: vakhtangmmargaryan | Теги: Reddit | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0